Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 5, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԵՏՀ–ի նախկին նախարարը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնում

10.03.2016, 13:15
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Նռանյանին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
ԵՏՀ–ի նախկին նախարարը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Նռանյանին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին` մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր կազմի ձևավորումից առաջ, Նռանյանը զբաղեցրել է ԵՏՀ կոլեգիայի անդամի (նախարար) պաշտոնը։ 2007–2012 թթ.–ին նա եղել է ԱԺ պատգամավոր ՀՅԴ–ից։

Վերահսկիչ պալատի նախագահի նախկին տեղակալ Լևոն Յոլյանը փետրվարի 29–ին նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ –0–