ՀՀ ԱԳՆ–ն «թեժ գիծ» է բացել Թուրքիայի իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար
16.07.2016,
13:00
ՀՀ ԱԳՆ–ում «թեժ գիծ» է բացվել Թուրքիայի իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ–ում «թեժ գիծ» է բացվել Թուրքիայի իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար։
Ինչպես նշվում է ՀՀ արտգործնախարարության Facebook–յան էջում, Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր տուժել են Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից, կարող են զանգահարել +374 60 620552 հեռախոսահամարով։
Ուրբաթ գիշերը Թուրքիայում մի խումբ զինվորականներ փորձել են կազմակերպել ռազմական հեղաշրջում` վերահսկողության տակ առնելով Անկարայի և Ստամբուլի ռազմավարական օբյեկտները։ Սակայն մի քանի ժամ անց խռովությունը ճնշվել է։ Նախնական տվյալներով` զոհվել է 90 մարդ։ –0–