Рейтинг@Mail.ru
USD
381.75
EUR
446.19
RUB
4.7365
GEL
141.67
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-9

ՀՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

24.09.2018, 10:28
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
ՀՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–