Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է ֆինանսների և առողջապահության նախարարների տեղակալներին

11.10.2016, 16:04
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է ֆինանսների և առողջապահության նախարարների տեղակալներին

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Սաֆարյանն ու Միրիջանյանը ազատվել են պաշտոններից իրենց դիմումների համաձայն:

Նոր նշանակումների մասին տեղեկատվություն առայժմ չկա: -0-