Рейтинг@Mail.ru
USD
368.53
EUR
424.73
RUB
5.0215
GEL
138.51
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան

24.03.2017, 18:43
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալներ՝ Յաղշիգելդի Կակաևի և Դադեբայ Ամանգելդիևի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-թուրքմենական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: