Рейтинг@Mail.ru
USD
364.14
EUR
421.38
RUB
4.1956
GEL
139.01
2026 թ. սեպտեմբերի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Ժնևում ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները

16.10.2017, 16:06
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
Ժնևում ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։

«Բանակցություններն ավարտվեցին, Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը», – Twitter–յան միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացան Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները, որին հաջորդել էր նախագահների առանձնազրույցը։–0–