Լավրով. չի բացառվում Թուրքիայի դրական դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր կարծիքն է հայտնել այն մասին, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ` ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, նորմալ տնտեսական փոխգործակցությունը տարածաշրջանում, շատ կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», – հայտարարել է նա լրագրողներին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
ՀՀ ԱԳՆ. Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից>>
«Եթե հանկարծ Հայաստանը և Թուրքիան վերդառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի, մենք միայն ուրախ կլինենք։ Սակայն մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացն առանցքային է` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համար», – կարծում է Լավրովը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ին անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը որոնելուն: Նա ավելացրել է, որ «առնվազն հինգ շրջաններից զորքերի դուրսբերումը» շարունակում է քննարկվել: Չավուշօղլուի խոսքով, եթե այս խնդիրը լուծվի, ապա Հարավային Կովկասում այլևս վտանգ չի լինի:
Չավուշօղլուի հայտարարությունն Արցախի վերաբերյալ համապատասխանում է թուրքական արտաքին քաղաքականության ոգուն. փորձագետ>>
Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովն ուրբաթ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց, որ Թուրքիան ուղղակիորեն չի միջամտի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն կարող է հրահրել հակամարտության սրում։
«Չավուշօղլուի հայտարարությունն ուղղված էր իրավիճակը սրմանը։ Նա իրավունք չուներ հանդես գալու ո՛չ Մինսկի խմբի, ո՛չ էլ Ռուսաստանի անունից։ Հասկանալի է, որ նա պարզապես ներկայացրեց իր համար ցանկալի դիրքորոշումը, այլ ոչ թե համանախագահների դիրքորոշումը», – նշեց Կռիլովը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:22 14.10.2016