Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Նիկոլ Փաշինյանը կայցելի Բրյուսել. Բալայան

02.07.2018, 13:52
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11–12–ը կայցելի Բրյուսել։
Նիկոլ Փաշինյանը կայցելի Բրյուսել. Բալայան

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11–12–ը կայցելի Բրյուսել, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Այցի շրջանակում Փաշինյանը կհանդիպի ԵՄ ղեկավարության հետ», – ասաց նա երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ։ 

Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ հուլիսին նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի մի քանի արտասահմանյան այցեր, սակայն ժամկետները դեռ որոշված չեն։

«Հուլիսի 6–ին նախատեսվում է Միացյալ Թագավորությունների արտաքին քաղաքական գերատեսչության մշտական փոխպետքարտուղար Սայմոն Մակդոնալդի այցը Հայաստան», – ավելացրեց Բալայանը։–0–