Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Նիկոլ Փաշինյանը կրկին միացել է Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին

16.04.2018, 17:52
Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցից վերադարձել է ակցիայի անցկացման վայր։
Նիկոլ Փաշինյանը կրկին միացել է Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում էր հիվանդանոցում Բաղրամյան պողոտայում բախման ժամանակ ստացված վնասվածքների պատճառով, հիվանդանոցից վերադարձել է ակցիայի անցկացման վայր։

Ինչպես հիվանդանոցում տեղեկացրեց Փաշինյանը լրագրողներին, ԱԺ շենքն արգելափակելու փորձերը շարունակվելու են։

«Պայքարը կշարունակվի, մենք կշարունակենք գործողությունների մեր ծրագիրն իրականացնելու փորձերն` արգելափակելով ԱԺ շենքն ու թույլ չտալով, որպեսզի Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետի պաշտոնում», – հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև ներկայացրեց միջադեպի մանրամասները, որի հետևանքով վնասվածքներ է ստացել։

«Ես անցա փշալարերով և հասկացա, որ առանձնացել եմ ցուցարարներից։ Բռնվեցի փշալարերից և վնասվածքներ ստացա։ Ինչ վերաբերում է աչքի շրջանում առկա այտուցին, ապա ինձ թվում է, որ դա տեղի է ունեցել լուսաձայնային նռնակի պայթյունից առաջացած ալիքի հետևանքով», – հայտարարեց Փաշինյանը։–0–