Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-9

«Ելք» դաշինքում պառակտում է հասունանում

27.02.2018, 11:14
«Ելք» դաշինքում պառակտում է հասունանում. Փաշինյանն անգամ «պատրաստ է նորից բանտ նստել»։
«Ելք» դաշինքում պառակտում է հասունանում

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «վերստին» Ազատության հրապարակ «գործուղվելու» մա­սին, միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկեր­ների կողմից, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություն­ներով՝ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, ովք­եր փորձում են հետ պահել նրան այդ քայլից:

«Ավելին՝ զգուշացնում են, որ կրկին կհայտնվի բանտում, սակայն նրան այդ զգուշացումները հետ չեն պահում, նա «պատրաստ է նորից բանտ նստել»», – գրում են հոդվածի հեղինակները։

«Ինչ վերաբերում է դաշինքի ընկերներին, ապա այստեղ ևս միասնական կարծիք չկա՝ եթե «Քաղաքացիական պայմանագրի» կազմը կողմ է փողոց դուրս գալուն, ապա «Լուսավոր Հայա­ստանում» ավելի «ինստիտուցիոնալ» պայքարի կողմնակից են՝ ամբիոններից ու անարյուն: Փո­ղոց դուրս գալուն դեմ չէ նաև Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»: Եթե դիրքորոշումների տարբերությունը խորանա, չի բացառվում, որ էդմոն Մարուքյանի թիմն առանձնանա «Ելք» դաշինքից, իսկ մյուս երկու կուսակցությունն արդեն մեկ կուսակցություն դառնան»,-գրում է թերթը:–0–