Լարվածությունն Արցախի շփման գծում չի նշանակում, որ վաղը պատերազմ է սկսվելու. քաղաքագետ
31.03.2015,
14:44
Լարվածությունն Արցախի շփման գծում չի նշանակում, որ վաղը պատերազմ է սկսվելու, երեքշաբթի լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Լարվածությունն Արցախի շփման գծում չի նշանակում, որ վաղը պատերազմ է սկսվելու, երեքշաբթի լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:
«Իրավիճակը շփման գծում օգտագործվում է որպես գործիք նաև ներքին քաղաքականությունում։ Մյուս կողմից, դա Հայաստանի և միջազգային հանրության վրա ճնշման փորձ է։ Ադրբեջանն օգտագործում է ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը որպես բանակցային գործընթացի ռեսուրս»,– ասաց Մինասյանը։
Ըստ նրա, հասկանալի է, որ դա իմաստ չունի, և պատերազմի սպառնալիքը կարող է հանգեցնել միայն պատերազմի, և ոչ թե միակողմանի քաղաքական զիջումների Հայաստանի կողմից։
«Բայց Ադրբեջանը շարունակում է այս քաղաքականությունը, թեև դա չի նշանակում, որ պատերազմ կսկսվի վաղը կամ մեկ օրից։ Մեծածավալ ռազմական գործողություններ սկսելու համար ավելի խելամիտ կլիներ օգտագործել անսպասելիության էֆեկտը։ Դա ևս մեկ անգամ ասում է, որ իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե ռազմական, այլ քաղաքական տեսանկյունից»,– ընդգծեց Մինասյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-