Շվեյցարացիները քվեարկել են ԵՄ-ից իմիգրացիայի սահմանափակման օգտին

Շվեյցարացիները քվեարկել են ԵՄ-ից իմիգրացիայի սահմանափակման օգտին

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Շվեյցարացիների 50,3%-ը հանրաքվեի ժամանակ աջակցեց ԵՄ երկրների քաղաքացիների իմիգրացիայի սահմանափակումների մասին առաջարկին, հաղորդում է Փրայմը` հղում անելով  AFP-ին։

Հարնաքվե անցկացնելու նախաձեռնությունը Շվեյցարիայի աջ ժողովրդական կուսակցությանն էր, որի առաջնորդ Տոնի Բրուները հանրաքվեի արդյունքներն անվանեց «միգրացիոն քաղաքականության բեկումնային պահ»։

Երկրի կառավարությունը բացասաբար է արձագանքել հանրաքվեի արդյունքներին։ Կառավարության ներկայացուցիչները նշել են, որ միգրացիոն քաղաքականության փոփոխությունը կարող է հարվածի տակ դնել երկրի տնտեսությունն ու հանգեցնել ԵՄ–ի հետ հարաբերությունների լարվածության, որին չի անդամակցում Շվեյցարիան, սակայն ազատ առևտրի և տեղաշարժի գոտու մասին պայմանագիր ունի։

Հանրաքվեի արդյունքում կառավարությունը պարտավոր կլինի երեք տարվա ընթացքում վերանայել Բրյուսելի հետ պայմանագիրը, որը 2007 թ.–ից ԵՄ քաղաքացիների մեծամասնությանը երկրի աշխատաշուկայի ազատ հասանելիություն է տրամադրել։

Իմիգրացիայի սահմանափակմանը «կողմ»  քվեարկած Շվեյցարիայի քաղաքացիների դժգոհության առիթ է դարձել ԵՄ երկրներից միգրանտների ներհոսքը, որը պայմանագրի ստորագրման պահից ի վեր ավելացել է 10 անգամ։

Հակառակորդները կարծում են, որ էժան աշխատուժի ներհոսքի սահմանափակումը կդժվարացնի շվեյցարական տնտեսության զարգացումը։

Նշվում է, որ Շվեյցարիայում անցկացված հանրաքվեի արդյունքն արդեն ոգևորությամբ ընդունվել է եվրոսկեպտիկների կողմից ԵՄ տարբեր երկրներում։

Իսկ ԵՄ պաշտոնական իշխանությունները հայտարարել են Շվեյցարիայի հետ հարաբերությունների վերանայման մասին։

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ հանրաքվեի արդյունքները կարող են Շվեյցարիայի հետ Եմ առևտրի սահմանափակման հարց առաջացնել, ինչպես նաև «կուսումնասիրվի այդ նախաձեռնության ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա»։

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն (Գերմանիան Շվեյցարիայի հիմնական առևտրային գործընկերն է) նշել է, որ հանրաքվեի արդյունքը «Շվեյցարիայի համար բավականին մեծ խնդիրներ կստեղծի մի շարք ոլորտներում»։

Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բյուրկհալտերն արդեն հայտարարել է եվրոպական մի շարք մայրաքաղաքներ այցելելու մտադրության մասին` հանրաքվեի արդյունքները ճշտելու և լուծում գտնելու համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:54 10.02.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×