Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Առանց տնտեսական բաղկացուցչի անհնար է ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրումը

11.10.2013, 14:13
Առանց տնտեսական բաղկացուցչի անհնար է ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրումը, հայտարարել է ԵԽ պատգամավոր Յացեկ Սարիուշ–Վոլսկին` հինգշաբթի ելույթ ունենալով «Արևելյան գործընկերություն տանող ճանապարհին» համաժողովի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Առանց տնտեսական բաղկացուցչի անհնար է ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրումը
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առանց տնտեսական բաղկացուցչի անհնար է ԵՄ–ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրումը, հայտարարել է ԵԽ պատգամավոր Յացեկ Սարիուշ–Վոլսկին` հինգշաբթի ելույթ ունենալով «Արևելյան գործընկերություն տանող ճանապարհին» համաժողովի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ Երևանը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ կստորագրի ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտու և ասոցացման համաձայնագիրը։ Սակայն Հայաստանը որոշում ընդունեց անդամակցել Մաքսային միությանը` միաժամանակ հնարավոր համարելով ստորագրել ԵՄ–ի հետ համաձայնագրի քաղաքական մասը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հայկական ասոցացումն արդեն սեղանին է, դա նրանց ընտրությունն է։ Չնայած, որ մենք ցավում ենք այդ կապակցությամբ, սակայն հարգում ենք նրանց ընտրությունը։ Կարծում եմ, որ եթե նրանք ցանկանան անցնել եվրոպական չափորոշիչներին, ապա դա պետք է անեն ինքնուրույն։ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հնարավորություն չկա, քանի որ այժմ չի կարելի ԵՄ–ի հետ նման պայմանագիր ստորագրել առանց առևտրային բաղկացուցչի», – ասել է Սարիուշ–Վոլսկին։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն Ասոցացման և Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրի ԵՄ–ի հետ Վիլնյուսում։ Սակայն եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրացիայի այս երկու ձևաչափերն անհամատեղելի են։ –0–