Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 340 կրակոց

27.03.2017, 11:12
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 340 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 340 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–