Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայտնի է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը

17.01.2018, 10:40
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
Հայտնի է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփո­խությունների մասին լուրերով: Սա­կայն դրանց մի մասն արհեստածին են՝ հավակնորդների կողմից դաշտ նետված, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մասնավորապես, վերջերս գրում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու կամ ար­տաքին գործերի նախարարություն տեղափոխելու մասին», – նշում են հոդվածի հեղինակները։

Մինչդեռ իշխանական աղբյուրները հերքում են դա:

«Այս պահին Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից ԱԳՆ տեղափոխելու ծրագիր չկա, ինչպես չկա Նալբանդյանին ԱԳՆ-ից հանելու ծրագիր, գոնե մինչև տարեվերջ՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովի ավարտը: Իսկ երբ կգա Նալբանդյանին հրաժեշտ տալու և իր նախկին տեղը՝ Ֆրանսիա ՀՀ դես­պան ուղարկելու ժամանակը, ԱԳՆ-ում հայտնվե­լու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը, որը ԿԳ նախարարի պաշտոնից հետո ԱԺ-ում սկսել է գնահատել գործադիրի առավելությունները և չի հրաժարվի այդ պաշտոնից»,-գրում է թերթը:–0–