Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

28.10.2013, 11:52
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա երեքշաբթի ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ինչից հետո տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի առանձնազրույցը, որին կհաջորդի հայկական և հունական պատվիրակությունների կազմով հանդիպումը:

Նախատեսված է նաև կարճատև մամուլի ասուլիս:

Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակության անդամները կացելեն Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և Մատենադարան:–0–