Рейтинг@Mail.ru
USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ՀՀ ԱԺ–ում «Ժառանգություն» խմբակցությունը գլխավորել է Ռուբեն Հակոբյանը

03.02.2014, 14:50
Ռուբեն Հակոբյանն ընտրվել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար, իսկ Թևան Պողոսյանը` խմբակցության քարտուղար։ Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, այս մասին երկուշաբթի կայացած ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
ՀՀ ԱԺ–ում «Ժառանգություն» խմբակցությունը գլխավորել է Ռուբեն Հակոբյանը
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուբեն Հակոբյանն ընտրվել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար, իսկ Թևան Պողոսյանը` խմբակցության քարտուղար։ Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, այս մասին երկուշաբթի կայացած ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։

Խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանն այս պահին գտնվում է ԱՄՆ–ում` ուսումնական դասընթացների։ Ռուբեն Հակոբյանն աշխատել է այս պաշտոնում մինչև Զարուհի Փոստանջյանը, սակայն 2013 թ.–ի հոկտեմբերին որոշել է հեռանալ այդ պաշտոնից։

2013 թ.–ի դեկտեմբերի վերջին խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մտադրության մասին, սակայն մինչև խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան փոխել է իր որոշումը։–0–