Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ նախագահը շնորհավորել է Արգենտինայի նորընտիր նախագահին

24.11.2015, 12:48
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մաուրիսիո Մակրիին Արգենտինայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը շնորհավորել է Արգենտինայի նորընտիր նախագահին
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մաուրիսիո Մակրիին Արգենտինայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սերժ Սարգսյանն Արգենտինայի նախագահին մաղթել է արգասաբեր գործունեություն և հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:
«Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը: Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով», – նշվում է ՀՀ նախագահի ուղերձում։

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Մակրիի նախագահության ընթացքում Հայաստանին և Արգենտինային կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել երկրների միջև բազմաբնույթ համագործակցությունը։–0–