Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՌԴ նախագահը շնորհավորել է իր հայ գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ

30.06.2015, 18:18
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահը շնորհավորել է իր հայ գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հարգելի՛ Սերժ Ազատի, ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր պետական գործունեության տարիներին Դուք ձեռք եք բերել Ձեր հայրենակիցների շրջանում արժանի հարգանք, ինչպես նաև մեծ հեղինակություն՝ միջազգային ասպարեզում: Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում», –նշվում է շնորհավորական ուղերձում։

«Ջերմությամբ եմ հիշում վերջերս Մոսկվա կատարած Ձեր այցը, որի ընթացքում մենք միասին մասնակցեցինք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ուրախ կլինեմ մեր նոր հանդիպումների, կառուցողական երկխոսության և համատեղ սերտ աշխատանքի շարունակության համար՝ ի բարօրություն Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների», – նշել է Պուտինը։

Երեքշաբթի նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև, որի ընթացքում Պուտինը, շնորհավորելով Սարգսյանին, նրան բարեմաղթանքներ հղել ծննդյան օրվա կապակցությամբ:

Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են նաև ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին:–0–