Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՌԴ ԱԳՆ-ն` ղարաբաղյան հակամարտության մասին. մենք չենք դնում ժամանակային սահմանափակումներ

26.12.2018, 17:26
Ռուսաստանը միշտ հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման օգտին:
 ՌԴ ԱԳՆ-ն` ղարաբաղյան հակամարտության մասին. մենք չենք դնում ժամանակային սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը միշտ հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման օգտին, չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ժամանակային խնդիր չենք դնում: Մենք միշտ հանդես ենք գալիս շուտափույթ լուծման և այն միջոցների օգտին, որոնք կապված են այս խնդրի շուտափույթ լուծման հետ: Չեմ ուզում խոսել կոնկրետ ժամկետների մասին: Սա երկար պատմություն է, ցավոք, հակամարտությունը ձգձգվող է», - ասաց Զախարովան:

Ըստ նրա, Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ և′ որպես համանախագահ, և′ որպես Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր ընդհանուր անցյալ, ընդհանուր պատմություն ունեցող երկիր:-0-