Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան հարցը
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը:
«Ես երբեք չեմ խուսափել բանակցություններից: Ընդդիմության կարևոր գործառույթներից է հուշել իշխանություններին, հայտնել այլ կարծիք: Եթե ցանկանում ես որևէ բան սովորել, ապա պետք է նաև շփվես այն մարդկանց հետ, որոնք այլ կարծիք ունեն: Եթե մեկ տեղում հավաքվում են նույն ձևի մտածող մարդիկ, ապա նրանք ոչինչ չեն սովորի միմյանցից: Պետք է լսել նաև այլ կարծիք», - ասել է նա «Երկիր մեդիային» հարցազրույցում:
Միաժամանակ նախկին նախագահը ձեռնպահ է մնաց ղարաբաղում իրավիճակը գնահատելուց՝ բացատրլով դա նրանով, որ շուտվանից չի եղել այնտեղ, և, միգուցե, պետք է հանդիպել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որպեսզի առաջին ձեռից հասկանալ, թե ինչ է, այնուամեյնանիվ, կատարվում:
Մեկնավանելով Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը չպետք է բանակցություններ վարի Արցախի անունից, և Արցախը պետք է անմիջական մասնակցություն ունենա բանակցային գործընթացում, Քոչարյանը նշել է, որ երկրի առաջին դեմք է չի կարող մի կողմ քաշվել և ասել, որ «լվանում է ձեռքերը»:
«Կտեսնենք, որ ժամանակի ընթացքում մասնակությունը բանակցություններում կլինի, կարվեն համապատասխան հայտարարություններ, և նրանք արդեն արված են: Դա կատարվում է անփորձության պատձառով՝ նրանք ոչ լիարժեք էին իրենց պատկերացնում, թե ինչ է նշանակում հրաժարվել է բանակցային գործընթցից և հնարավոր հետևանքները», բացատրել է նա:
Այդ կապակցությամբ Քոչարյանը նշել է, որ անգամ ամենավատ բանակցություններն ավելի լավն են, քան պատերազմը՝ անվանելով դա պարզ ճշմարտություն:
«Եթե հրաժարվու ես բանակցություններից, ուրեմն պատերազմը միակ լուծումն է», - հավելել է Քոչարյանը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
00:23 17.08.2018