Рейтинг@Mail.ru
USD
364.14
EUR
421.38
RUB
4.1956
GEL
139.01
2026 թ. սեպտեմբերի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի վարչապետը հարգեց խորհրդարանում կատարված ահաբեկության զոհերի հիշատակը

27.10.2014, 16:19
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարգեց 1999 թվականի հոկտեմբերի 27–ին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկության զոհերի հիշատակը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հայաստանի վարչապետը հարգեց խորհրդարանում կատարված ահաբեկության զոհերի հիշատակը
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարգեց 1999 թվականի հոկտեմբերի 27–ին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկության զոհերի հիշատակը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Կառավարության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել խորհրդարանի շենքի բակում զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, ինչպես նաև եղել է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում և Եռաբլուր պանթեոնում, ծաղիկներ դրել ՀՀ ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի գերեզմաններին: -0-