Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Ամերիկացի դիվանագետ Ուորլիկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել

06.08.2013, 13:55
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հայտարարել է Ջեյմս Ուորլիկին (James Warlick) Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու մասին։ Մինսկի խմբի կազմում են նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահները։
Ամերիկացի դիվանագետ Ուորլիկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հայտարարել է Ջեյմս Ուորլիկին (James Warlick) Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու մասին։ Մինսկի խմբի կազմում են նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահները։

«Նա բարձրակարգ դիվանագետ է, և վստահ եմ, որ հիանալի կաշխատի այդ պաշտոնում։ ԱՄՆ–ն առաջվա պես երկու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և խաղաղ կարգավորմանն աջակցելու հստակ կողմնորոշում ունի»,– ասվում է Քերիի հայտարարությունում։ Ուորլիկը կանցնի իր պարտավորությունների կատարմանը սեպտեմբերին, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Ուորլիկը նախկինում աշխատել է ԱՄՆ–ի նախագահի հատուկ ներկայացուցչի` Աֆղանստանի և Պակիստանի հարցերով տեղակալ և ԱՄՆ ու Աֆղանստանի միջև անվտանգության երկկողմ համաձայնագրի գլխավոր բանակցող։ Մինչ այդ նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը (2009-2012) և աշխատել է պետդեպարտամենտի պատասխանատու պաշտոններում։ -0-