Рейтинг@Mail.ru
USD
368.96
EUR
434.23
RUB
4.9961
GEL
137.67
2026 թ. մայիսի 12, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

ԱՄՆ–ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, հայտնել է Սպիտակ տունը

05.09.2014, 13:56
ԱՄՆ–ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին այսօր հայտնել է Ուելսում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին ամերիկացի նախագահի` ազգային անվտանգության օգնականի տեղակալ Բեն Ռոդսը, հաղորդում է Փրայմը։
ԱՄՆ–ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, հայտնել է Սպիտակ տունը
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին այսօր հայտնել է Ուելսում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին ամերիկացի նախագահի` ազգային անվտանգության օգնականի տեղակալ Բեն Ռոդսը, հաղորդում է Փրայմը։

«Առանցքային պահն այն է, որ Ռուսաստանը պետք է բախվի գների բարձրացման հետ (Ուկրաինայում) լարվածության սրման համար։ Մենք կարող ենք ուժեղացնել մեր ճնշումը»,– ասել է նա լրագրողներին։

Ռոդսը հայտնել է, որ պատժամիջոցների նոր փաթեթն արդեն մշակվել է, բայց չի հստակեցրել, թե կոնկրետ որ ճյուղերի վրա է այն տարածվելու։ -0-