Рейтинг@Mail.ru
USD
366.85
EUR
419.24
RUB
4.6649
GEL
139.43
2026 թ. հուլիսի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+23

ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստի մասնակիցների հետ

25.05.2015, 14:32
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում անցկացված` ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստի մասնակիցների հետ` ակադեմիայի նախագահ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստի մասնակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում անցկացված` ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստի մասնակիցների հետ` ակադեմիայի նախագահ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, արծարծվել են Արցախում առողջապահության զարգացմանը եւ այս ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հետ փոխգործակցությունը` նշելով, որ կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքները եւ մեր երկրին ցուցաբերվող աջակցությունն արդեն իսկ տալիս են դրական արդյունքներ:--0--