Չնայած Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը` Հայաստանը շարունակելու է Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը. Նալբանդյան
22.05.2013,
14:10
Չնայած Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությանը` Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերը` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի` բացառապես խաղաղ կարգավորմանը, հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը` նախօրեին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես գալով Օքսֆորդի համալսարանում։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Չնայած Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քաղաքականությանը` Հայաստանը՝ միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերը` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի` բացառապես խաղաղ կարգավորմանը, հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը` նախօրեին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես գալով Օքսֆորդի համալսարանում։
«Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանը մինչ օրս երբեք չի ընդունել կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը որպես մեկ ամբողջություն: Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման սկզբունքների բոլոր տարբերակները, մասնավորապես ներկայացված վերջին՝ Կազանի գագաթաժողովում (2011թ. հունիս), ինչպես նաև Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2011թ. հոկտեմբեր), Սանկտ-Պետերբուրգի (2010թ. հունիս) հանդիպումներում և այլն»,– Նալբանդյանի խոսքը մեջբերեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նա նշել է, որ Բաքուն մերժել է ոչ միայն կարգավորման սկզբունքների առաջարկները, այլ նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված և միջազգային հանրության լիակատար աջակցությունը վայելող վստահության ամրապնդման միջոցները՝ մասնավորապես զինադադարի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների դուրս բերում, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում:
Ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի` Ադրբեջանը հրաժարվում է ընդունել ոչ միայն առաջարկված վստահության ամրապնդման միջոցները, այլ նաև պարբերաբար սադրանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, որոնք սրում են իրավիճակը և նոր մարդկային կորուստների են հանգեցնում:
«Չնայած կողմերին արվող համանախագահների շարունակական կոչերին` խաղաղության և ոչ պատերազմի պատրաստել իրենց երկրների բնակչությանը, Ադրբեջանի իշխանությունները պետական ամենաբարձր մակարդակով շարունակում են սպառազինությունների մրցավազքը, պատերազմի սպառնալիքները, ռազմատենչ հայտարարությունները և ատելություն սերմանող այլատյացության հռետորաբանությունը, սադրիչ գործողությունները»,– ասել է Նալբանդյանը։ –0–