Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ–ի և ԵՏՄ–ի միջև. Ֆինանսների նախարարություն

24.11.2014, 15:43
Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև։ Այդ մասին, ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, ասել է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը երկուշաբթի ԵՏՄ–ի պայմանագրին Հայաստանի միացման հարցով մեկնարկած լսումներում։
Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ–ի և ԵՏՄ–ի միջև. Ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև։ Այդ մասին, ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, ասել է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը երկուշաբթի ԵՏՄ–ի պայմանագրին Հայաստանի միացման հարցով մեկնարկած լսումներում։ Ըստ նրա` կառավարությունը մշակել է կոնկրետ ծրագրեր այդ քայլերն իրականացնելու համար։ «Առաջիկայում կառավարությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացնի մի շարք ծրագրերի իրագործում նախատեսող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ինչը թույլ կտա Հայաստանին կամուրջ դառնալ ԵՄ–ի և ԵՏՄ–ի միջև»,– ասել է Կարայանը։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է ԵՏՄ–ի լիիրավ մասնակից, որը գործունեությունը կսկսի 2015 թվականի հունվարի 1-ից։ Չնայած Հայաստանի ընտրությանը` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցուևթյունը ԵՄ–ի հետ այնքանով, որքանով որ դա չի հակասի երկրի` ԵՏՄ–ի շրջանակում ստանձնած պարտավորություններին։ -0-