Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Եվրոպան պատրաստ չէ վճարել հունական պարտքերը (Ինֆոգրաֆիկա)

26.05.2015, 12:40
ICM Research հետազոտական բրիտանական գործակալության կողմից Sputnik  միջազգային գործակալության և ռադիոյի համար անցկացված «Sputnik.Կարծիքներ» հերթական հարցման տվյալների համաձայն`  եվրոպական երկրների հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Հունաստանը պետք է իր պարտքերը մարի ինքնուրույն` առանց Եվրոպական միության մասնակցության։ Այդպես է կարծում հարցվածների միջինը 51 տոկոսը։
Եվրոպան պատրաստ չէ վճարել հունական պարտքերը (Ինֆոգրաֆիկա)
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. ICM Research հետազոտական բրիտանական գործակալության կողմից Sputnik  միջազգային գործակալության և ռադիոյի համար անցկացված «Sputnik.Կարծիքներ» հերթական հարցման տվյալների համաձայն`  եվրոպական երկրների հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Հունաստանը պետք է իր պարտքերը մարի ինքնուրույն` առանց Եվրոպական միության մասնակցության։ Այդպես է կարծում հարցվածների միջինը 51 տոկոսը։

Կարծիքների առավելագույն միանմանություն են ցուցադրել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի բնակիչները` այդ երկրների հարցվածների 62 տոկոսը և 69 տոկոսը կարծում է, որ պարտքային պարտավորությունները Հունաստանը պետք է վճարի ինքնուրույն։ Այդ տեսակետն են արտահայտում նաև ֆրանսիացիները` նման պնդման հետ համաձայն հարցվածների թիվը կազմում է 50 տոկոս։

Այլ դիրքորոշում են արտահայտում հենց Հունաստանի բնակիչները։ «Ո՞վ, ըստ ձեզ, պետք է վճարի Հունաստանի պարտքային պարտավորությունները» հարցին ի պատասխան` 55 տոկոսը պատասխանել է, որ այդ պարտքերը պարզապես պետք է դուրս գրել։ Հույների միայն 25 տոկոսն է կարծում, որ երկիրն ինքնուրույն պետք է մարի պարտքերը։ Միաժամանակ, հարցվածների 8 տոկոսը կարծում է, որ Հունաստանի պարտքերի պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպական կենտրոնական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրահանձնաժողովը, իսկ հարցվածների 6 տոկոսը վստահ է, որ Հունաստանի պարտքը պետք է վճարի ամբողջ Եվրամիությունը։

Պատասխանելով «Ի՞նչ եք կարծում, պե՞տք է, արդյոք, Ձեր երկիրը հրաժարվի եվրոյից և վերադառնա նախկինում օգտագործվող ազգային արժույթին» հարցին` հարցված եվրոպացիների կեսից ավելին (53%) կարծում է, որ իրենց երկիրը չպետք է հրաժարվի եվրոյից և վերադառնա նախկին ազգային արժույթին։ Եվրոպական արժույթից հրաժարվելուն կողմ արտահայտվածների ամենաբարձր տոկոսը նշվում է Գերմանիայում` 39 տոկոս։ Հունաստանում և Ֆրանսիայում ազգային արժույթը վերադարձնելու կողմնակիցների թիվը, համապատասխանաբար, կազմում է 24 տոկոս և 29 տոկոս։

Հարցումն անցկացրել է ICM Research ընկերությունը մարտի 20–ից ապրիլի 9–ն ընկած ժամանակահատվածում։ Հարցախույզին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի բնակիչները։ Հունաստանում հարցմանը մասնակցել է 1001 մարդ, մյուս երկրներում` 1000–ական մարդ։ Հարցումը ներկայացվում է` ըստ հարցվածների սեռի, տարիքի, աշխարհագրության։ Տվյալների վստահության միջակայքը կազմում է 6.05+/- 3,1 տոկոս` 95 տոկոս հավաստիության հավանականության դեպքում։ --0--