Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
444.34
RUB
4.9183
GEL
140.85
2026 թ. փետրվարի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հակառակորդը գիշերը խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում

15.11.2016, 10:53
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հակառակորդը գիշերը խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծում

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (7 արկ)` հյուսիսային ուղղությամբ օգտագործելով նաև ենթափողային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: -0-