Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Հայաստանը մտադիր է դեսպանություն բացել Ինդոնեզիայում. ԱԳՆ

09.08.2012, 14:29
Հայաստանը մտադիր է Ինդոնեզիայում դեսպանատուն բացել,  օգոստոսի 8-15-ն ընկած ժամանակահատվածում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ կատարած այցի շրջանակներում՝ ինդոնեզացի իր գործընկեր Մարտի Նատալեգավայի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանը մտադիր է դեսպանություն բացել Ինդոնեզիայում. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մտադիր է Ինդոնեզիայում դեսպանատուն բացել,  օգոստոսի 8-15-ն ընկած ժամանակահատվածում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ կատարած այցի շրջանակներում՝ ինդոնեզացի իր գործընկեր Մարտի Նատալեգավայի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ մոտ ապագայում Ինդոնեզիայում՝ Հարավարևելյան Ասիայում կարևոր դերակատարություն ունեցող երկրում, դեսպանատուն բացելու Հայաստանի մտադրության մասին, ինչը հավելյալ նոր լիցք և որակ կհաղորդի մեր հարաբերություններին»,- Նալբանդյանի խոսքը մեջբերեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:

Ողջունելով Ջակարտայում դեսպանություն բացելու Հայաստանի մտադրությունը՝ նախարար Նատալեգավան շեշտել է, որ Ինդոնեզիայի իշխանությունները ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպանատան աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարները միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին»:

Գործարար կապերի խթանման քննարկումների ենթատեքստում նախարարները քննարկել են  Հայաստանի և Ինդոնեզիայի Առևտրի պալատների համագործակցության հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերը: -0-