Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանը շահագրգռված է ՄԱԿ–ի հետ երկկողմ կապերի հետագա զարգացմամբ և խորացմամբ. ՀՀ վարչապետ

04.06.2013, 13:53
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հայաստանը շահագրգռված է ՄԱԿ–ի հետ երկկողմ կապերի հետագա զարգացմամբ և խորացմամբ. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: 

Կառավարության ղեկավարը, շնորհավորելով Բուզետոյին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ այսուհետ ևս ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի գրասենյակի միջև փոխգործակցությունը կլինի ներդաշնակ և սերտ: «Մենք շահագրգռված ենք երկկողմ կապերի հետագա զարգացմամբ և խորացմամբ: Մենք բարձր ենք գնահատում տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նշանակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:    

Բրեդլի Բուզետոն վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար: 

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԶԾ «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրով իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և այլ բնագավառներում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին:  -0-