Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Սոչի

22.08.2017, 14:48
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։
Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Սոչի

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։

Ինչպես հայտնում է հայկական պետության նախագահի մամուլի ծառայությունը, Սոչիում նախագահը հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

«Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին»,– նշվում է հաղորդման մեջ։

Հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Բացի այդ, բանակցությունների ժամանակ կխոսվի նաև ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերի մասին։ -0-