Рейтинг@Mail.ru
USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Գերմանիա և Հունաստան

13.03.2013, 10:50
Մարտի 13-14-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով,  աշխատանքային այց կկատարի Բեռլին, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Գերմանիա և Հունաստան
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 13-14-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով,  աշխատանքային այց կկատարի Բեռլին, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում Նալբանդյանը հանդիպումներ կունենա երկրի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ նախարար Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: –0–