Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Մինչև հուլիսի 1-ը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին փաստաթղթի ստորագրման հավանականությունը շատ փոքր է. քաղաքագետ

24.06.2014, 15:54
Շատ փոքր է այն բանի հավանականությունը, որը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին փաստաթուղթը կստորագրվի մինչև հուլիսի 1-ը, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մինչև հուլիսի 1-ը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին փաստաթղթի ստորագրման հավանականությունը շատ փոքր է. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Շատ փոքր է այն բանի հավանականությունը, որը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին փաստաթուղթը կստորագրվի մինչև հուլիսի 1-ը, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այժմ պատրաստվում են փաստաթղթերը, կան մի քանի տեխնիկական խնդիրներ, խնդիր կա նաև ԵՏՄ-ի երկրների միջև: Այդ խնդիրները կարող են լուծվել, սակայն կասկածում եմ, որ ամեն ինչ տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը:

Նա նաև ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ չի անդրադառնա ղարաբաղյան հարցի վրա, և Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի փոփոխության ոչ մի հեռանկար չկա:

Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Միաժամանակ ավելի իրատեսական է համարվում, որ երկիրը ԵՏՄ-ին կմիանա հուլիսի 1-ին: -0-