Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Լեհաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև կընդունի մինչև ապրիլի 24–ը. Չանեցկի

17.03.2015, 20:10
Լեհաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև կընդունի մինչև ապրիլի 24–ը, երեքշաբթի հայտարարեց Եվրախորհրդարանի փոխնախագահ, Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Ռիչարդ Չանեցկին Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացման ժամանակ։
Լեհաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև կընդունի մինչև ապրիլի 24–ը. Չանեցկի
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Լեհաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև կընդունի մինչև ապրիլի 24–ը, երեքշաբթի հայտարարեց Եվրախորհրդարանի փոխնախագահ, Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Ռիչարդ Չանեցկին Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացման ժամանակ։

«Ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայությունը նշելու է մեծ ողբերգության 100–րդ տարելիցը։ Ես, որպես լեհական խորհրդարանի ներկայացուցիչ, հպարտ եմ, որ Լեհաստանի օրենսդիր մարմինը 2004թ.–ին առաջիններից մեկն է ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Ուզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 24–ին նախորդող շաբաթվա ընթացքում խորհրդարանը կքվեարկի Հայոց ցեղասպանության նոր բանաձևի հարցով», – ասել է Չանեցկին։

Նա շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության համար և հայերեն ավելացրել. «Մենք գտնվում ենք մի երկրում, որն ունի բացառիկ պատմություն և մեծ մշակութային ժառանգություն։ Մենք հիշում ենք ձեր ողբերգության մասին»։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-Ա.Թ.