Մեդվեդևը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ
11.07.2014,
10:47
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուրբաթ կհանդիպի իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուրբաթ կհանդիպի իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կառավարությունների ղեկավարները կքննարկեն ռուս–հայկական համագործակցության արդիական հարցերն առևտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական, էներգետիկ, ենթակառուցվածքային, մարդասիրական և մշակութային բնագավառներում։ Բացի այդ, ծրագրվում է քննարկել Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական ինտեգրմանը»,– ասվում է հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունն իր հերթին հայտնում է, որ Հայաստանի կառավարության պատվիրակությունը վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ ուրբաթ Սոչի կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում կայցելի Սոչիի օլիմպիական քաղաք` կատարված աշխատանքներին ծանոթանալու համար։
Բացի այդ, Աբրահամյանն ավելի վաղ ասել է լրագրողներին, որ աշխատանքային հանդիպման ընթացքում, կքննարկվի երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կառավարության ղեկավարը չի բացառել Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համաձայնագրի ստորագրման հավանականությունը` Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների մնալու կարգի և աշխատանքային գործունեություն ծավալելու վերաբերյալ։ Համապատասխան համաձայնագիրն արդեն երկու երկրների կառավարության համաձայնեցման փուլում է։
Հայաստանը շուտով կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ։ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում։ ԵՏՄ–ի ստեղծումը Մաքսային միության անդամ երկրներին դուրս է բերում ինտեգրման նոր մակարդակ։ Այդպիսով, կավարտվի ԱՊՀ (170 միլիոն մարդ) տարածքում ընդհանուր խոշորագույն շուկայի ձևավորումը, որը տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն դառնալու նպատակ ունի։ -0-