Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմում է ներկայացրել պատգամավորական լիազորությունները վայր դնելու վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ խորհրդարանական Տիգրան Ուրիխանյանը դիմում է ներկայացրել պատագամավորական լիազորությունները վայր դնելու վերաբերյալ, երեքշաբթի ԱԺ նիստում ասաց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը։
Նա հիշեցրեց, որ, Հայաստանի Ազգային ժողովի համաձայն, եթե դիմումի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում պատգամավորը գրավոր այն հետ կանչի, ապա պահպանում է մանդատը։
«Եթե պատգամավորը հետ չի կանչում իր դիմումը, ապա կազմվում է նրա լիազորությունների դադարեցման արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,– ասաց Սահակյանը։
Նախօրեին հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Ալյանս» հայկական կուսակցության առաջնորդ Տիգրան Հուրիխանյանը որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը և ներկայացրել է կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում` մնալով դրա վարչության կազմում։
Այսպիսի որոշման պատճառները չեն նշվում։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հայտնում էին, թե Ուրիխանյանը կուսակցության ղեկավարի պաշտոնը լքելու իր մտադրության մասին հայտարարել է կուսակցության վարչության ընդլայնված նիստի ընթացքում։ «Ալյանսը», որի հիմնադիրը հենց Ուրիխանյանն է, իրեն ներկայացնում է որպես առաջադեմ կենտրոնամետ կուսակցություն։
Տիգրան Ուրիխանյանը 2015 թվականին լքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը քաղաքականությունից կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց անմիջապես հետո։ Միաժամանակ նա շարունակում է մնալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ։
Օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց մանդատից զրկել այս կամ այն խմբակցության համընդհանուր դիրքորոշմանը դեմ հանդես եկող այն պատգամավորներին, ովքեր համարվում են այդ խմբակցությունների անդամներ։
Ըստ նրա, այդ մոտեցումը պետք է տարածվի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի վրա։ Խմբակցությունն արդեն հոկտեմբերին կառաջարկի համապատասխան փոփոխություններ կատարել Ազգային ժողովի նոր խմբագրման կանոնադրությունում։
Վերջերս Ուրիխանյանը դարձավ նաև շանտաժի զոհ։ Մասնավորապես, նրա դիմումի հիման վրա, 2016 թվականի մայիսի 7–ին analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին և նրա գործընկերուհի Վարդիթեր Գիշյանին շանտաժի համար մեղադրանք ներկայացվեց։ -0-