Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Վրաստանը մի քանի օրվա ընթացքում կվերականգնի գազատարը և Հայաստանի գազամատակարարումը. վարչապետ

21.08.2014, 17:28
Վրաստանը երկու–երեք օրում կվերականգնի գազատարը և սողանքի հետևանքով ընդհատված գազամատակարարումը, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանը մի քանի օրվա ընթացքում կվերականգնի գազատարը և Հայաստանի գազամատակարարումը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վրաստանը երկու–երեք օրում կվերականգնի գազատարը և սողանքի հետևանքով ընդհատված գազամատակարարումը, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Վերին Լարս» հսկից անցակետով (Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղի) երթևեկությունը սողանքի պատճառով փակ է օգոստոսի 20–ի 22։30–ից։ Կառավարության նիստի ընթացքում հաղորդվեց, որ սողանքի հետևանքով վնասվել է նաև գազատարը, ինչը Հայաստանի գազամատակարարման ընդհատման պատճառ է դարձել։  

«Այս տարի արդեն երկրորդ անգամ է սողանք լինում, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել երկու–երեք օրում վերականգնել գազատարն ու գազամատակարարումը»,– ասաց Ղարիբաշվիլին Երևանում իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին հայտնեց, որ Վրաստանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են նախորդ գիշեր Վրաստանում սողանքի հետևանքների վերացման հարցերը, և նա իր վրացի գործընկերոջն առաջարկել է Հայաստանի համապատասխան ծառայությունների աջակցությունը։

Մայիսի 17–ին Վրաստանի տարածքում սողանքի հետևանքով արգելափակվել է Ռազմական–վրացական ճանապարհը «Կազբեգի–Վերին Լարս» ՀԱԿ–ի ուղղությամբ, և մեկ ամիս ընդհատված էր մնում Ռուսաստանի և Հայաստանի միջև վրացական տարածքով տարանցիկ ցամաքային հաղորդակցությունը։ -0-