Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Երևանի Ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը ժամը 17:00 –ի դրությամբ կազմել է 44,95%. ԿԸՀ

05.05.2013, 18:23
Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է 366 982 ընտրող կամ քվեարկողների ընդհանուր թվի 44,95 տոկոսը, տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Երևանի Ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը ժամը 17:00 –ի դրությամբ կազմել է 44,95%. ԿԸՀ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 17։00–ի դրությամբ քվեարկել է 366 982 ընտրող կամ քվեարկողների ընդհանուր թվի 44,95 տոկոսը, տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Ըստ պաշտոնական տվյալների` մայրաքաղաքի ընտրական ռեգիստրում ներառված է 816 475 ընտրող։

Սմբատյանը ներկայացրեց տվյալները` ըստ վարչական շրջանների` Աջափնյակ 53,33% (43 533), Ավան 51,56% (19 522), Արաբկիր 43,93% (41 184), Դավիթաշեն` 45,54% (14 193), Էրեբունի` 42,03% (38 211), Կենտրոն` 39,16% (36 444), Մալաթիա–Սեբաստիա` 35,35% (36 431), Նոր նորք` 46,89% (45 990), Նորք Մարաշ` 53,09% (5 373), Նուբարաշեն` 51,86% (4039), Շենգավիթ`50,66% (56 851), Քանաքեռ–Զեյթուն` 44,36% (25 211)։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։

Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։

Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։

Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–