Ընդդիմությունը մտադիր է բոյկոտել ՀՀ ԱԺ–ի նիստը և կպահանջի քննարկել ՀԱԿ պատգամավորի վրա կատարած հարձակման փաստը
15.12.2014,
12:53
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են բոյկոտել խորհրդարանի` երկուշաբթի մեկնարկած արտահերթ նիստը, եթե քննարկում չկազմակերպվի ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա կատարած հարձակման փաստի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են բոյկոտել խորհրդարանի` երկուշաբթի մեկնարկած արտահերթ նիստը, եթե քննարկում չկազմակերպվի ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա կատարած հարձակման փաստի կապակցությամբ։
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահի տեղակալ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հինգշաբթի երեկոյան հարձակման է ենթարկվել Երևանում գտնվող իր տան մոտ։ ԶԼՄ–ների տվյալներով` հարձակվողը եղել է միայնակ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Երկրում անպատժելիություն է տիրում, ծեծի են ենթարկում մեր գործընկերոջը, ազատամարտիկներին։ Մենք պետք է դադարեցնենք արտահերթ նիստն ու շտապ քննարկում կազմակերպենք ստեղծված իրավիճակի կապակցությամբ», – հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր հերթին ընդգծեց, որ Մանուկյանի հետ տեղի ունեցածը «ապտակ է բոլոր 131 պատգամավորներին»։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ եթե քննարկում չկազմակերպվի, «Ժառանգությունը» մտադիր է բոյկոտել արտահերթ նիստը։
Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց` խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի հետ հարցը համաձայնեցնելու համար։
Ինչպես երկուշաբթի տեղեկացրին ոստիկանությունից, օպերատիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է Մանուկյանի վրա հարձակում կատարած կասկածյալի անձի ինքնությունը։ Ոստիկանության տվյալներով` կասկածյալը 1973 թ.–ին ծնված Արշակ Սվազյանն է, ով բերման է ենթարկվել դեկտեմբերի 14–ին վաղ առավոտյան։ Կատարվում է հետաքննություն։–0–