Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

ԶԼՄ–ները հայտնում են, որ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ԲՀԿ առաջնորդի հետ

17.02.2015, 21:08
Լրատվամիջոցները հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։
ԶԼՄ–ները հայտնում են, որ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ԲՀԿ առաջնորդի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Լրատվամիջոցները հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։

Այս մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա, սակայն ԶԼՄ–ները գրում են, որ հանդիպման միջնորդ է հանդիսացել Դաշնակցություն կուսակցությունը։

Ըստ տեղեկությունների` կողմերը որոշակի համաձայնության են եկել։

ՀՀ նախագահի և ԲՀԿ առաջնորդի հարաբերութունները սրվել են անցած շաբաթ։

Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ իրեն առաջարկել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։--0--