Հայաստանում 2024թ․–ի 11 ամսում ծնելիությունը նվազել է 7,8%–ով
![Հայաստանում 2024թ․–ի 11 ամսում ծնելիությունը նվազել է 7,8%–ով Հայաստանում 2024թ․–ի 11 ամսում ծնելիությունը նվազել է 7,8%–ով](/upload/medialibrary/bde/l994207nc45qmm3pkq21q2i3l3hcqedd.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվար-նոյեմբերին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,8 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Անցած տարվա հունվարից Հայաստանում ծնելիության անկում է գրանցվում։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 30 916 երեխա, մինչդեռ 2023 թվականի 10 ամսում ծնվել է 33 514 երեխա։
Միաժամանակ, այս ընթացքում գրանցվել է մեռելածնության 412 դեպք, ինչը 9,9 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում մահացել է 23 391 մարդ, ինչը 5,4 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Այսպես, 2024թ. հունվար–նոյեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 132.2%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 151%-ի համեմատ: