ՀՀ–ում 2024 թ․–ին արձանագրվել է տեխնիկական և հրդեհային անվտանգության կանոնների ավելի քան 4500 խախտում, կազմվել է 2մլրդ դրամի 8600 ակտ

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականին արձանագրվել է տեխնիկական և հրդեհային անվտանգության կանոնների ավելի քան 4500 խախտում։ Այս մասին ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
«Անցյալ տարի կասեցվել է 120 օբյեկտի գործունեությունը, որոնցից մոտ 27-ը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ շինություններ են։ Դրանք ապամոնտաժվել են»,- ասաց Խաչատրյանն ուրբաթ ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ 2024 թվականին ընդունվել է ավելի քան 8600 վարչական ակտ՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում 2 միլիարդ դրամի չափով պատասխանատվության ենթարկելու համար։
«Նախորդ տարի պետբյուջե փոխանցված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 400 մլն դրամ»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, կարգավորողի կողմից վերահսկողությունն անհամեմատ խստացվել է ($1 – 396,85 դրամ)։