Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

1 օրում COVID-19-ի 218 նոր դեպք, 145 առողջացած և 3 մահ. ՀՀ ԱՆ-ն տվյալներ է ներկայացնում

19.05.2020, 11:40
1 օրում COVID-19-ի 218 նոր դեպք, 145 առողջացած և 3 մահ. ՀՀ ԱՆ-ն տվյալներ է ներկայացնում
1 օրում COVID-19-ի 218 նոր դեպք, 145 առողջացած և 3 մահ. ՀՀ ԱՆ-ն տվյալներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 43041 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք և 145 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հայտարարության մեջ: -0-