Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
-2

2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից

30.11.2023, 14:07
Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային
2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին հոդվածի համաձայն՝ Ամանորի տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ:

Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ քաղաքացիների հարցերին առցանց պատասխանելու ընթացքում շփոթմամբ նշել էր, որ 2024 թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։-0-