Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում մոտ 92,5 հազար անհատ ձեռներեց է գրանցված

28.03.2014, 15:16
Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների համաձայն` Հայաստանում 92517 անհատ ձեռներեց է գրանցված, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց գործակալության տեղեկատվության մշակման բաժնի մետ Աննա Մարգարյանը։
Հայաստանում մոտ 92,5 հազար անհատ ձեռներեց է գրանցված
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների համաձայն` Հայաստանում 92517 անհատ ձեռներեց է գրանցված, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց գործակալության տեղեկատվության մշակման բաժնի մետ Աննա Մարգարյանը։

Նա նաև պարզաբանեց, որ տվյալները ներկայացվում են այս տարվա մարտի 27–ի դրությամբ։

Հայաստանում գրանցված է նաև 46444 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 789 փակ բաժնետիրական ընկերություն, 1043 բաց բաժնետիրական ընկերություն, 3903 հասարակական կազմակերպություն, 3725 արտադրական կոոպերատիվ, 2392 հաստատություն, 1959 պետական ոչ առևտրային կազմակերպություն, 866 հիմնադրամ, 1420 առևտրային մասնաճյուղ, 721 համատիրություն, 11 առևտրաարդյունաբերական պալատ, 207 իրավաբանական անձանց միություն, 34 գործատուների միություն, 47 կրոնական կազմակերպություն, 76 կուսակցություն, 1200 լրատվական գործակալություն։–0–