ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսից 2 նոր մահ է արձանագրվել, մահվան ելքերի ընդհանուր թիվը՝ 16
14.04.2020,
11:27
ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսից 2 նոր մահ է արձանագրվել, մահվան ելքերի ընդհանուր թիվը՝ 16

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի քարտողար Ալինա Նիկողոսյանը:
«Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն»,- նշել է Նիկողոսյանը:
Մանրամասնելով, վերջինս նշել է, որ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ։-0-