Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Անդրեասյան. շուրջ 1300 ուսուցիչ օգոստոսից այլևս չեն կարողանա աշխատել դպրոցներում (ՎԻԴԵՈ)

26.06.2023, 15:37
Նա նշեց, սակայն, որ այդ ուսուցիչներին հնարավորություն կտրվի մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացի։ Եթե նրանք կարողանան 60% հավաքել, ապա հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը. ՎԻԴԵՈ
Անդրեասյան. շուրջ 1300 ուսուցիչ օգոստոսից այլևս չեն կարողանա աշխատել դպրոցներում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. Համակարգում դեռևս մնացել են 1300–ից մի փոքր ավել ուսուցիներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն և շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս անձինք այլևս չեն կաորղանալու աշխատել մեր դպրոցներում այս տարվա օգոստոսի 20–ից։

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, սակայն, որ այդ ուսուցիչներին հնարավորություն կտրվի մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացի։ Եթե նրանք կարողանան 60% հավաքել, ապա հնարավորություն կունենան շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը։

«Հանրակրթության մասին օրենքում առաջարկվել են ևս մի քանի կարևոր փոփոխություն ներ։ Մեծապես խնդիր է ոլորտում ուսուցիչների թափուր տեղերի համալրման գործընթացը։ Դրանցից մեկը գործուղման հնարավորությունների ընդլայնումն է։ Առաջարկում ենք ուսուցիչներին հնարավորություն տալ՝ գործուղվել ու աշխատել մարզերում»,- նշեց նա։

Բացի այդ, մանկավարժական կրթություն ստացող վերջին կուրսի ուսանողներին էլ հնարավորություն կտրվի աշխատել գյուղական դպրոցներում։

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։–0–