Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Արցախում զինծառայողի մահվան առթիվ հարուցվել է քրգործ սպանության հոդվածով. կա ձերբակալված

12.03.2019, 18:34
Արցախում զինծառայողի մահվան առթիվ հարուցվել է քրգործ սպանության հոդվածով։
Արցախում զինծառայողի մահվան առթիվ հարուցվել է քրգործ սպանության հոդվածով. կա ձերբակալված

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. 2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի` մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ (սպանոևւթյուն), կատարվում է նախաքննություն, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:–0–