Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրում են ՌԴ ԱԴԾ-ի հաղորդագրությունը Ղրիմի կամրջի պայթյունի քննության շրջանակում

12.10.2022, 15:13
ՌԴ ԱԴԾ-ն տեղեկացրել է, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ
Գլխավոր դատախազությունում ուսումնասիրում են ՌԴ ԱԴԾ-ի հաղորդագրությունը Ղրիմի կամրջի պայթյունի քննության շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:

Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

«Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն տեղեկացրել է, որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիներ: ԱԴԾ-ից հայտարարել են, որ ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությունն է, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալները:-0-